Առողջապահության լրատու 1-2.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հայաստանում սուր շնչառական վարակներն աճում են
Գրիպի մասին լուրերը մամուլում չափազանցված են
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում այսպես կոչված խոզի գրիպի մասին տեղ է գտնում անհարկի խուճապ ստեղծող տեղեկատվություն։ Չափազանցված և չստուգված լուրերը բնակչության շրջանում կարող են առաջացնել լուրջ անհանգստություն` հիշեցնելով 2009 թվականի պանդեմիկ իրավիճակը, երբ նշված գրիպը նոր էր մարդկային օրգանիզմի համար և առաջացնում էր հիվանդության զանգվածային և մահվան դեպքեր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից այսպես կոչված խոզի գրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ ԱՀԿ-ի տվյալներով յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից (այդ թվում` Ա H1N1պնդ ենթատեսակից) աշխարհում մահանում է 3-5 մլն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի գրեթե 1-2 տոկոսը։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվության մակարդակը միանման չէ: Հիվանդության լայն տարածվածություն նկատվում է տարածաշրջանի արևմտյան և հյուսիսային հատվածներում: Արևելյան հատվածում գրիպի հիվանդացության ակտիվություն չկա:
Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում գրիպի ակտիվությունն աստիճանաբար աճում է: Գրիպի Ա տեսակի Ա(H1N1)պնդ09, Ա(H3N2) ենթատեսակները և Բ տեսակը շարունակում են զուգահեռաբար շրջանառվել, սակայն ներկայումս առավել շատ արձանագրվում է Ա տեսակի Ա(H1N1)պնդ09 ենթատեսակը:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:
Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում սուր շնչառական վիրուսային հիվանդությունների և գրիպի իրավիճակին, ապա այնտեղ ընթանում է գրիպի սեզոնային բռնկում, հիմնական շրջանառող շտամը վիրուսի Ա (H3N2) տեսակն է:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում, հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։
Սուր շնչառական վարակների առումով աճ է գրանցվել նաև շտապ օգնության կանչերի ուղղությամբ: Ինչ վերաբերում է թոքաբորբերին, ապա վերջին 2 օրվա ընթացքում շտապ օգնության կանչեր չեն գրանցվել, որը ևս վկայում է բարդություններով դեպքերի նվազման մասին:
Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 152, թոքաբորբերի թեթև ձևերով` 46 հիվանդ, իսկ Երևանում` 300 հիվանդ սուր շնչառական վարակներով և 109 հիվանդ` թոքաբորբի թեթև ձևերով: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
2013 թվականի փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է շուրջ 210 լաբորատոր վիրուսաբանական հետազոտություն, որից 64 նմուշում հայտնաբերվել է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 21 նմուշում` B տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր հետազոտություններ իրականացվել են ինչպես ամբուլատոր (թեթև ընթացքով), այնպես էլ ստացիոնար (միջին ծանրությամբ) բուժում ստացող հիվանդների շրջանում: Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակն արձանագրվել է թե՛ թեթև և թե ծանր հիվանդների շրջանում։ Նույն կերպ գրիպի B տեսակն արձանագրվել է թեթև և ծանր հիվանդների շրջանում: Սա վկայում է այն մասին, որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ, հատկապես, խոցելի անձանց շրջանում` քրոնիկական հիվանդություններ` սիրտ-թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, ինչպես նաև տարեցներ, երեխաներ, հղի կանայք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի ցուցման դեպքում անվճար տրամադրվում են բնակչությանը։ Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները։
Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակից մահվան 2 դեպք, որոնք պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղոկցող հիվանդություններով: Նրանցից մեկը` 42-ամյա տղամարդը գրիպանման երևույթներ` հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, ունեցել է դեռրս հունվարից, այդ վիճակով շարունակել է աշխատել հերթափոխային ռեժիմով և չի դիմել բժշկական որևէ օգնության: Ավելի, մի քանի անգամ դիմել է շտապօգնության ծառայությանը և հրաժարվել մասնագետների հոսպիտալացվելու հորդորներից: Բժշկին դիմել է միյան այն ժամանակ, երբ ունեցել է շնչառական խիստ անբավարություն:
Ինչ վերաբերում է երկրորդ դեպքին, ապա 24-ամյա հղի կինը մինչ գրիպանման երևույթների արձանագրումն ունեցել է որիկամային ախտաբանություն, ոիր դեմ ստացել է հիվանդանոցային բուժում: Դուրս գրվելուց հետո, տանն ի հայտ է եկել առատ քրտնարտադրություն` զուգորդված ջերմությամբ, թուլությամբ և այլ ախտանշաններով: Թոքաբորբի զարգացումը և հետագա բարդացումը պայմանավորված է եղել կնոջ վիճակով և ուղեկցվող հիվանդությամբ:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շրջանառվում են գրիպի Ա (H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները։ Գրիպի յուրաքանչյուր տեսակի կամ ենթատեսակի դեպքում հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացք, ինչին կարող են նպաստել բժշկական օգնության ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն: Առավել խոցելի են քրոնիկ հիվանդություն ունեցողները, հղիները, երեխաները և տարեցները։ Եվ հատկապես նրանք գրիպանման երևույթների առաջին իսկ նշանների դեպքում անհապաղ պետք է դիմեն բժշկական օգնության։
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, որոնք բուժող բժշկի նշանակումով բոլորին հատկացվում են անվճար։
Հիմք ընդունելով գրիպի սեզոնայնությունը` ամեն տարի, աշնան- գարնան ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ուժեղացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները։
Հանրապետությունում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքում վերջին շաբաթներին, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ չի գրանցվել։
Ներկայումս լաբորատոր հետազոտությունների արդյունքում հանրապետությունում 30 հիվանդի մոտ հայտնաբերվել է գրիպի վիրուս` որից 7-ը` Բ, 21-ը` Ա տեսակի։ Իսկ Ա տեսակի դեպքերից 18-ի մոտ արձանագրվել է H1N1պնդ ենթատեսակը։
Հիվանդների հիմնական մասը բուժվել և առողջացումով դուրս է գրվել։ Մի շարք դեպքերում հիվանդների բուժումը կազմակերպվել է տնային պայմաններում։
Ինչ վերաբերում է հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող կազմակերպություններում թոքաբորբով բուժվող հիվանդներին, ապա պետք է նշել, որ գրիպի յուրաքանչյուր սեզոնի համար դրանց արձանագրումն օրինաչափ է և դրանք ոչ միայն շնչառական վարակների բարդություններ են, այլև ունեն այլ ծագումնաբանություն։
Ըստ փետրվարի 2-ի տվյալների, /թարմացրածը վերցնել/ հանրապետության, հիմնականում Երևանի հիվանդանոցներում, բուժվում է թոքաբորբով 12 հիվանդ, որից 3-ի վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության, մյուսների մոտ հիվանդությունն ունի թեթև ընթացք։
Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դիահերձարանից արգելել են հղիի հուղարկավորությունը կազմակերպել մեկ օր ուշ, դիակը պահել փակ դագաղում և թույլ չտալ մոտենալ, ապա դա ծայրահեղ անհեթեթություն է այն պարզ պատճառով, որ գրիպի հարուցիչներն այնքան անկայուն են շրջակա միջավայրում, որ րոպեների ընթացքում ոչնչանում են` կորցնելով իրենց ակտիվությունը։
Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը`
- Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բուհ
- Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն
- Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ
- Չմասնակցել միջոցառումներին, որոնք կարող են պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացմանն ու տարածմանը
- Պահպանել 2 մ հեռավորություն, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ
- Պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը
- Խստորեն հետևել անձնական հիգիենային, չհամբուրվել և չգրկախառնվել
- Հագնվել եղանակին համապատասխան
- Հաճախակի օդափոխել փակ տարածքները
Իրավիճակի փոփոխության և նոր տվյալների առկայության դեպքում նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
25.03.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ